Իրավական 

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հիասթափված է Ադրբեջանից

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը հիասթափված է Ադրբեջանի իշխանությունների գործողություններից:

 

«Ես հիասթափված եմ Լեյլա Յունուսի եւ Ինթիգամ Ալիեւի կալանքի ժամկետները երկարաձգելու հաղորդագրություներից», - հայտարարել է հանձնակատարը՝ մեկնաբանելով Բաքու կատարած իր այցի արդյունքները:

 

 «Ես այս բոլոր թեմաները քննարկել էիարդարադատության նախարար Մամեդովի եւ գլխավոր դատախազ Գարալովի հետ՝ ընդգծելով Լեյլա Յունուսին ազատ արձակելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նր առողջական վիճակը, սակայն ճիշտ հակառակը տեղի ունեցավ», - ասել է եվրահանձնակատարը:

 

Մուժնիկսը նշել է, որ պաշտոնատար անձանց հետ բանակցությունների ընթացքում արծարծվել են իրավական ասպեկտների, իրավապաշտպաններին կալանքի տակ պահելու չհիմնավորվածության եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների շուրջ թեմաները:

Նույն շարքից