ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում Քարվաճառում դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների գործով դատական առաջին նիստը մեկնարկում է:
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Թադևոսյանի վարույթում է գտնվում Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի դեմ քրեական գործն ըստ հետևյալ մեղադրանքների` ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 1-ին մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 103 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 14-րդ կետերով, 183 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 344 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ` ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: