Իրավական 

Նստացույցի դեպքում Ոստիկանությունը կգործի օրենքի շրջանակներում. փոխոստիկանապետ

Ոստիկանությունը պատրաստ է օրենքի շրջանակներում կատարել իրեն վերապահված գործողությունները, եթե եռյակը, այդուհանդերձ, որոշի նստացույց անել, այս մասին այսօր լրագրողի հարցին ի պատասխան ասաց փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը։

Հարցին, թե նախորդ հանրահավաքներին ոստիկանությունը հանրահավաքին ինչ-որ խախտումներ հայտնաբերե՞լ է, Համբարյանը գոհունակությամբ նշեց, թե ոչ:

Դիտարկմանը, թե ինչ է փոխվել, 2008-ին ոստիկաններն ագրեսիվ էին գործում, իսկ երեք ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ նույնիսկ փոքր թվով էին ներկա, փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության համակարգում կատարվում են բարեփոխումներ և այդ թվականի համեմատ փոխվել է ոստիկանության գործելաոճը:

«Դուք պետք է շնորհակալ լինեք, որ նման ոստիկանություն կա Հայաստանում», - հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թեժ աշունը սառը ցնցուղով կանխելու հայտարարությանը՝ Համբարյանը պատասխանեց. «Ոստիկանությունը ոչ մի անգամ չի սպառնում, գործում է օրենքի սահմաններում: 

Ընդհանրապես մի բան ասեմ՝ սառը ցնցուղ չկա, կա օրենքի շրջանակներում աշխատանք, որը Վլադիմիր Գասպարյանը շատ լավ ղեկավարում է և ասում, որ մենք պետք է աշխատենք հանուն ժողովրդի, ի շահ ժողովրդի»: 

Նույն շարքից