Իրավական 

Ժուռնալիստական կոմիտեն զեկույց Է հրապարակել ԶԼՄ-ների ոլորտում կատարված սպանությունների մասին

Լրագրողների պաշտպանության կոմիտեն զեկույց է հրապարակել  զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների չբացահայտված սպանությունների մասին: Զեկույցը հրապարակվել է Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման՝ ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես հայտարարված առաջին Միջազգային օրվա առթիվ, որը նշվում Է նոյեմբերի 2-ին:  


«Չնայած լրագրողների սպանությունների նկատմամբ աճող միջազգային ուշադրությանը, կառավարություններն անկարող եղան Էական քայլեր ձեռնարկելու կանխամտածված սպանությունների եւ հանցագործների անպատժելիության բարձր մակարդակի իջեցման համար»,- ասված Է միջազգային կազմակերպության մամուլի տեղեկագրում:     


«Դեպի արդարադատություն տանող ճանապարհ. դուրս գալ լրագրողների սպանությունների անպատժելիության շրջանակից» զեկույցում նշված Է, որ վերջին տասը տարում 370 լրագրողներ են սպանվել անմիջականորեն իրենց պրոֆեսիոնալ գործունեության պատճառով: Նրանց մեծ մասը եղել են տեղացի լրագրողներ, որոնք լուսաբանել են կոռուպցիայի, հանցավորության, մարդու իրավունքների, քաղաքականության եւ պատերազմների թեմանները: 90 տոկոս դեպքերում նկատվում Է լիակատար անպատժելիություն. հանցագործներից ոչ մեկի նկատմամբ մինչ օրս մեղադրական դատավճիռ չի կայացվել:    


Այս առնչությամբ Լրագրողների պաշտպանության կոմիտեն ազգային կառավարություններին եւ քաղաքական ղեկավարներին կոչ Է արել դատապարտել լրագրողների նկտմամբ բռնության բոլոր ձեւերը եւ ՄԱԿ-ի ստորաբաժանումներին ու տարածաշրջանային միջկառավարական մարմիններին առաջարկել Է ձեռնարկել անդամ պետություններին պատասխանատվության ենթարկելու կոնկրետ  քայլեր՝ անպատժելիության դեմ այքարի ուղղությամբ իրենց ստանձնած պարտավորությունների չկատարման համար:  


Նաեւ կոմիտեն դիմել Է տեղացի եւ միջազգային լրագրողներին՝ այս պարտավորությունների կատարման մոնիթորինգ իրականացնելու եւ դրանց ընթացքի մասին զեկուցելու կոչով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից