Իրավական 

Արդարադատության նախարարը` Շանթի և ընկերների դատավճռի մասին

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարվում է գնահատական տալ Շանթ Հարությունյանի և ընկերների դատավճռի մասին:

«Որովհետև դատական պրոցեսը շարունակվելու է, այդ դատական ակտն օրինական ուժ չունի դեռևս, մեկնաբանություններ անելս վտանգավոր կարող է լինել»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ ոմանք քաղաքական ենթատեքստ են տեսնում, նախարարը նշեց. «Իհարկե, քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, դա դատական գործ է: Հուսով եմ, որ դատարաններն արդար կքննեն»:

Նույն շարքից