Երեկ իտալական Միլան քաղաքի Mediolanum Forum համալիրում կայացել է MTV European Music Awards 2015 երաժշտական մրցանակաբաշխությունը, որը վարել են երգիչ Էդ Շիրանն ու դերասանուհի Ռուբի Ռոուզը:
Հայտնի է, որ հեղինակավոր միջոցառման «աստղն» է դարձել երգիչ Ջասթին Բիբերը, որը հաղթել է «Լավագույն կատարող», «Լավագույն կերպար», «Լավագույն համերգ. Հյուսիսային Ամերիկա», «Ամենամեծ ֆան- ակումբ» և «Լավագույն զուգերգ» անվանակարգերում` ըստ այդմ արժանանալով միանգամից 5 մրցանակի:
Թորի Քելի և Անդրեա Բոչելի
Էդ Շիրան և Ռուբի Ռոուզ
Ջասթին Բիբեր
Ֆարել Ուիլյամսը` կնոջ հետ





