ՀՀ հարկադիր կատարման ծառայությունում հոկտեմբերի 29-30-ն անցկացվել է գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորում: Ատեստավորվել են գլխավոր խմբի 28 պաշտոնյաներ:
Ատեստավորումն անցկացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: