Իրավական 

ՄԻՊ-ը չի կարող ասել, որ կոնկրետ ոլորտում իրենց արդյունավետությունը պակաս է ֆինանսների պատճառով

ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանին հարցրեց, թե արդյո՞ք կա մի ոլորտ, մի բնագավառ, որում ֆինանսական պակասի պատճառով ՄԻՊ-ը ցանկալի արդյունավետություն չի կարողանում ապահովել, և եթե կա, ապա զեկուցողին խնդրեց ներկայացնել դրա հանրային կարևորությունը:


«Այս պահին ասել, որ ինչ-որ ոլորտում մեր արդյունավետությունը պակաս է ֆինանսների պակաս լինելու պատճառով, չեմ կարող, բայց մենք նախկինում ունեցել ենք վեց մարզային գրասենյակներ, հիմա ունենք երեքը»,– ասաց նա:


«Չնայած այդ երեք մարզային գրասենյակների պակասը լրացնում ենք մեզ դիմելու մեթոդաբանությամբ, նրանք կարող են մեզ դիմում ներկայացնել հեռախոսազանգով, օնլայն, բայց ինչքան մեծ ունենայինք ծածկույթն ամբողջ հանրապետությունով, այնքան արդյունավետ կլիներ մեր աշխատանքը»,-ասաց Տաթևիկ Խաչատրյանը: 

Նույն շարքից