«Սթիվ Ջոբս» կենսագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, տապալվել է ամերիկյան վարձույթում, գրում է nycity.today-ը։
Առաջին հանգստյան օրերի ընթացքում ֆիլմն աշխատել է ընդամենը 7,3 միլիոն դոլար՝ չհայտնվելով անգամ ամերիկյան բոքս-օֆիսի առաջին հնգյակում։
Հոկտեմբերի սկզբին փակ ցուցադրությունների ժամանակ ֆիլմը հաջողություն է ունեցել, այդ պատճառով ենթադրվում էր, որ այն կկարողանա առնվազն 20 միլիոն դոլար վաստակել առաջին հանգստյան օրերին։ Ա
Նշվում է, որ Ջոբսի մասին ֆիլմի ստեղծման համար ծախսվել է 30 միլիոն դոլար:
Փորձագետները ֆիլմն «Օսկար» մրցանակի ամենագլխավոր թեկնածուներից են համարում։