Իրավական 

Դատարանը Դինքի գործով նոր որոշում է կայացրել

Ստամբուլի` ծանր հանցագործությունները քննող 5-րդ դատարանը որոշում է կայացրել չբեկանել Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ին կայացրած որոշումը և ենթարկվել դրան: Դատարանի որոշմամբ Դինքի գործի կասկածյալները նորից կդատվեն «հանցագործություն իրականացնելու նպատակով ստեղծված խմբավորման անդամ լինելու մեջ»:

 

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» գործակալությունը:

 

Դատարանը վճռել է նաև «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով անչափահասների դատարանում քննվող Օգյուն Սամասթի դատական գործը միացնել Դինքի սպանության մայր գործին: Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն դատարանից պահանջել է դատական մայր գործին միացնել նաև Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի այն ժամանակվա պետ Ալի Օզի գործի քննումը, սակայն դատավորը մերժել է փաստաբանի պահանջը:

 

Դինքի գործով հաջորդ դատական նիստը կկայանա 2015 թվականի հունվարի 23-ին:

Նույն շարքից