Մշակույթ 

Լեգենդար ջութակահար Ջոշուա Բելը՝ հայկական բեմում

Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի համերգը The Academy of ST Martin in the Fields նվագախմբի մասնակցությամբ։

Համերգն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և մշակույթի նախարարութան աջակցությամբ։
«Երևանյան հեռանկարներ» փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Ջոշուա Բելը մեր դարաշրջանի ամենահայտնի ջութակահարներից է, ով իր բարձր կատարողական արվեստի և բազմաժանր երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ եզակի երևույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում:

 

 

Նույն շարքից