Ռուսական ավիացիան Դամասկոսի արվարձաններում «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը պատկանող զինամթերքի խոշոր պահեստ է ոչնչացրել: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներել-մայոր Իգոր Կոնաշենկոն, հաղորդում է ria.ru-ն:
Նա նշել է, որ դիպուկ հարվածների արդյունքում զինամթերքի պահեստը ոչնչացվել է, հարվածներ են հասցվել նաև զինյալների ընդունման և նախապատրաստման ժամանակավոր բազային: