Ռազմական 

Զենքի համաշխարհային շուկայում անբարեխիղճ մրցակցություն է ընթանում. Պուտին

analitik.am

Strana.in.ua-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ զենքի համաշխարհային շուկայում սրվել է մրցակցային պայքարը. «Վերջին ժամանակներս սրվել է սպառազինության ու ռազմական տեխնիկայի համաշխարհային շուկայում մրցակցությունը՝ չնայած նրան, որ այդ ոլորտը մշտապես եղել և մնում է բավական մրցակցային»։

Պուտինի խոսքերով՝ ռուսական պաշտպանական ձեռնարկություններն այս տարի բախվել են արևմտյան մի շարք ընկերությունների հետ անբարեխիղճ մրցակցության։ Նա նաև ընդգծել է, որ բարդ է քաղաքական դրդապատճառներով սահմանված պատժամիջոցների պայմաններում աշխատելը։

Պուտինի խոսքերով՝ երկրի պաշտպանական արդյունաբերության համալիրի պատվերների պորտֆելը գերազանցում է 50 միլիարդ դոլարը. «Ռուսաստանը շարունակում է ընդլայնել ռազմատեխնիկական ոլորտում օտար երկրների հետ փոխգործակցությունը։ Մեր ընկերությունների պատվերների պորտֆելը վստահաբար գերազանցում է 50 միլիարդ դոլարը»։

Նույն շարքից