Իրավական 

ԺՀՄԻԳ ղեկավարը քննադատել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Գեորգ Լինքն այսօր խոսել է ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպան և լրագրող Խադիջա Իսմայլովայի դեպքի մասին՝ կոչ անելով ԵԱՀԿ մասնակից պետություններին` զերծ մնալ ճնշումներից կամ մարդկանց անհանգստացնելուց՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրենց օրինական գործունեության համար:

«Իսմայիլովան ձերբակալվել և հարցաքննվել է սեպտեմբերի վերջին` Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ հանդիպումից վերադառնալիս:

Ես բարձրացրել եմ նրա հարցը երեկ` ԵԱՀԿ Մշտական խորհրդի իմ առաջին զեկույցում` ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանները պետք է կարողանան հետապնդումներից ու ահաբեկումներից ազատ աշխատել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է նա:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենը հավելել է, որ ԵԱՀԿ մասնակից պետությունները պարտավորվել են պաշտպանել մարդու իրավունքների պաշտպաններին և հեշտացնել շփումներն այս առումով ողջ ԵԱՀԿ տարածքում:

Նշվել է, որ Իսմայիլովան կարող է ենթարկվել լուրջ քրեական պատասխանատվության՝ իր իրավապաշտպան գործունեության հետևանքով: 

Նույն շարքից