Իրավական 

ԱԱԾ-ն ըննդեմ ՀՔԾ-ի. ՀՔԾ-ի «բոլիվուդյան» սցենարը ճեղքեր է տալիս

analitik.am

Ինչպես և կանխատեսում էինք,Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության  դատարանում վերսկսված Կարո Կարապետյանը` «Յուվեցի Կարո»-ն ընդդեմ Արթուր Զադոյանի դատաքննությունը լի է լինելու անակընկալներով և անկանխատեսելի զարգացումներով: Հոկտեմբերի 2-ին Արթուր Զադոյանի շահերի պաշտպանի փոփոխությունից հետո  (հանրային պաշտպանին փոխարինեց Փաստաբանների Պալատի փաստաբան Սուսաննա Սարգսյանը),մեղմ ասած սույն գործը «տրաքեց»:

 

Հիշեցնենք, որ դատարանում միջնորդությունների միջոցով բարձրաձայնվեցին քրեական գործի նախաքննության ընթացքում տեղի ունեցած աղաղակող խախտումները, որոնք շարունակվեցին նաև դատաքննության ընթացքում: Փաստաբան Սուսսաննա Սարգսյանի կողմից բացարկներ հայտնվեցին մեղադրող դատախազ Բիշարյանին, տուժող Կ.Կարապետյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանին, իսկ Կ.Կարապետյանի դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելուց և անպատիժ մնալուց հետո նաև նախագահող դատավոր Թ.Պողոսյանին: Գրվեցին բողոքներ Գլխավոր Դատախազին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, տրվեցին հաղորդումներ հանցագործության մասին:


Եվ ահա,այսօր պարզ դարձավ, որ ՀՀ ԱԱԾ քննչական ծառայության կողմից՝ 27/10/2014 թ-ին տրված Արթուր Զադոյանի հաղորդման հիման վրա,  ՀՀ Քրեական Օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58215114 քրեական գործը՝՝Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելու կամ հանձնելու  դեպքով:


  Ինչպես մեզ հայտնեց մեր աղբյուրը, խոսքը վերաբերում է քննչական գործողություններից մեկի ավարտից և Ա.Զադոյանի ու վերջինիս  պաշտպանի հեռանալուց հետո քննչական գործողության այլ մասնակցի կողմից առերես հարցաքննության արձանագրության մեջ լրացում կատարելու փաստին:


 Ինչևէ, կարելի է փաստել, որ Ա.Զադոյանի և նրա շահերի պաշտպան Սուսաննա Սարգսյանի պայքարը թեկուզ թույլ, բայց տվեց առաջին պտուղը, և Գլխավոր Դատախազության կարծրատիպը ճեղքեր տվեց: Հույսեր կան, որ սույն գործով գոնե մի քիչ օբյեկտիվ քննություն կիրականացվի և ՀՔԾ-ի «Բոլիվուդյան» սցենարը գոնե այս անգամ մեծ էկրան  չի բարձրանա:


Հիշեցնենք, որ վերջերս Դատախազությունը հաղորդում էր տարածել, որի համաձայն ՀՔԾ-ի պաշտոնատար անձանց դեմ գործ է հարուցվել:

 

 

Նույն շարքից