Իրավական 

Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը լուրջ առողջական խնդիրներ ունի

analitik.am

Հայտնի են դարձել կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի բժշկական հետազոտության արդյունքները, գրում է contact.az-ը:

 

Ինչպես գրել է նրա դուստրը՝ Նարմին Կամիլսոյը Facebook-ի իր էջում, իրավապաշտպանի մոտ հայտնաբերվել է պարանոցային օստեոխոնդրոզ և միջողային սկավառակի պրոտրուզիա:

 

Այնուամենայնիվ, նրան նշանակվել է ընդամենն ամբուլատոր բուժում կալանավայրի պայմաններում:

 

Ինչպես նշում է հոկտեմբերի 31-ին Ալիևին այցելած նրա դուստրը, իրավապաշտպանը, չնայած փորձում էր առույգ երևալ, «ակնհայտ էր, որ նա դժվարանում է ոտքի վրա կանգնել»:

 

Ալիևն ուժեղ գլխացավեր ունի, որոնց պատճառը նյարդային համակարգի խախտումներն են և հոգեբանական լարվածությունը, սենյակում ցրտի պատճառով նա հաճախ հիվանդանում է:

 

Ինթիգամ Ալիևը ձերբակալվել է օգոստոսի 8-ին՝ հարկերից խուսափելու, լիազորությունները չարաշահելու և անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանքով: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն Ալիևին ճանաչել է քաղբանտարկյալ:

Նույն շարքից