Իրավական 

ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է Աստանայի հայ համայնքին

analitik.am

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի ուղեկցությամբ նախարարը նոյեմբերի 2-ին հանդիպել է Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել տեղի հայերին հուզող խնդիրները, անդրադարձել Ղազախստանում ապրող հայերի զբաղվածության և համայնքի կազմակերպչական հարցերին:

Հովհաննես Մանուկյանը մի շարք նվերների հետ համայնքի ղեկավարին է հանձնել նաև Կիրակնօրյա դպրոցում սովորող երեխաների համար բերված այբբենարանները, որոնք նախարարին էր տրամադրել ՀՀ սփյուռքի նախարարությունը: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:

Ներկաները նշել են, որ կարևորում են կապը հայրենիքի հետ և արդարադատության նախարարին են ուղղել Մաքսային միությանը միանալուց հետո սպասվելիք փոփոխություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախարարը բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխաններ: Հովհաննես Մանուկյանը խոստացել է իր լիազորությունների շրջանակում օժանդակել համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Հանդիպմանը հաջորդել է ճաշը՝ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նույն շարքից