Իրավական 

Չինաստանում կոռուպցիայի համար պատժամիջոց կկիրառվի մահապատիժը

Վերջին հարցման տվյալներով՝ Չինաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է մահապատժի կիրառմանը՝ որպես կոռուպցիայի համար պատժամիջոց: Այս մասին հայտնում է China Daily թերթը:

Հարցումը ցույց է տվել, որ 2.105 հարցվածների 73.2%-ը կարծում է, որ կաշառակերները և գանձարանից գողացողները պետք է հետագայում ևս առավելագույն պատժի դատապարտվեն:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը դրվել է ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի Մշտական կոմիտեի քննարկմանը, վերանայել է որոշ հակակոռուպցիոն հոդվածներ՝ ներառյալ յուրացումը և գողությունը, նաև կաշառակերությունը:

Նույն շարքից