Մշակույթ 

Քիմ Քարդաշյանը իր հետևորդներին շնորհակալություն է հայտնել

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետևորդների թիվը Instagram-ում հասել է 50 մլն-ի. այսպիսով  Քիմը դարձել է երկրորդ ամենից հայտնի անձնավորությունը սոցցանցում:

uk.eonline.com-ը հայտնում է, որ ինքը Քիմը հետևորդների թվի ավելացումը նկատել է, երբ այն դարձել 50.1 մլն:

Իր հետևորդներին շնորհակալություն հայտնելու համար Քիմը Քանյե Ուեսթի հետ սելֆի է հրապարակել` գրառելով, որ թեև ուշացել է, արժե նշել ձեռքբերումը և թե որքան է սիրում իր հետևորդներին:

Նշենք, որ Instagram-ի ամենահայտնի օգտատերն է երգչուհի Թեյլոր Սվիֆթը: Նրա հետևորդների թիվը 52.7 մլն է:

Նույն շարքից