16 երկրների համատեղ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են, այսպես կոչված համացանցում «ստվերային շուկայի» առնվազն 17 վաճառող: Այս մասին գրում է The New York Times-ը:
Գործողությունն անցկացվել է ամերիկյան FBI գործակալության ղեկավարությամբ և համակարգվել Եվրոպոլի միջոցով: Ձերբակալություններ են տեղի ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում:
Գործողության ընթացքում փակվել են ավելի քան 400 կայքեր, որտեղ համացանցային խարդախները վաճառել են թմրանյութեր, զենք և գողացված կրեդիտ քարտերի համարներ: