Ռազմական 

Ռուսաստանն Իրանին կհատկացնի արդիականացված C-300 զենիթահրթիռային համալիրներ

analitik.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունն աշխատում է Իրանի համար նախատեսված S-300 զենիթահրթիռային համալիրների կատարելագործման վրա։ Այս մասին այսօր հայտարարել է ընկերության ղեկավար Անատոլի Իսյակինը:

«S-300 համալիրների շուրջ պայմանագրի իրագործումը կասեցված է, ցուցումներ են տրվել աշխատանքները վերսկսելու մասին, և մենք որպես կատարածուներ՝ անում ենք դրանք։ Շատ ժամանակներ են անցել, փոխվել է S-300 համակարգը, մենք աշխատում ենք այդ համակարգի կատարելագործման ուղղությամբ։ Տարվում են կոմերցիոն բանակցություններ, դրանք մոտ են ավարտին»,- ասել է նա։

Նույն շարքից