Իրավական 

ԼՂՀ գլխավոր դատախազին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իրինա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի)։ 

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Նախագահի մեկ այլ հրամանագրով ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: 

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր՝ Վահե Բալայանին ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին ՝ մինչեւ 2017 թվականի հունվարի 11-ը պաշտոնավարման ժամկետով: 
 

Նույն շարքից