Ռազմական 

ԻՊ ահաբեկիչները անկանոն փախուստի են դիմում Սաուդյան Արաբիա ու Հորդանան

analitik.am

ԻՊ ահաբեկիչները Սիրիայից դուրս են բերում Թուրքիայի ինքնաթիռներով` փրկելով ռուսական ավիահարվածներից, հայտնում է TASS-ը: Այդ մասին հայտնել է Սիրիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ալի Մայհուբը:

«Հոկտեմբերի 26-ին, համաձայն հետախուզական տվյալների, Յեմանի Ադեն քաղաքի օդանավակայան են ժամանել Թուրքիայից 4 ինքնաթիռ: Նրանցից երկուսը պատկանել են թուրքական ավիաուղիներին, մեկը՝ քաթարյան, մյուսն էլ՝ ԱՄԷ-ին»,- ասել է Մայհուբը:

«Ինքնաթիռներում գտնվել են ավելի քան 500 ԴԱԻՇ-ի զինյալ: Նրանց Սիրիայից դուրս են բերել՝ փրկելով ռուսական ավիահարվածներից»,- նշել է նա:

Նրա տվյալներով՝ «զինյալներին դիմավորել են սաուդյան կոալիցիայի սպաները և նրանց երեք խմբով դուրս են բերել օդանավակայանից: Առաջին խումբը գնացել է Մանդեբի Էլ Բաբ շրջան, երկրորդը՝ Մարիբ, իսկ երրորդը Ջազան և Ասիր սաուդյան շրջաններ»:

Նույն շարքից