Ռազմական 

Եմենում ռազմական գործողությունների ընթաքցքում զոհվել է 2600 խաղաղ բնակիչ

analitik.am

Եմենում մարտի 26-ից մինչև հոկտեմբերի 26-ը հակամարտության սրման ընթացքում զոհվել է 2615 քաղաքացիական անձ, 5193-ը՝ վնասվածքներ ստացել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը:

«Զոհվածների մոտ երկու երրորդը սպանվել է օդային հարվածների հետևանքով, իսկ մեկ երրորդը, ինչպես հաղորդվում է, սպանվել է ապստամբ հութիների և նրանց դաշնակիցների ձեռքով»,- նշել է նա՝ ընդգծելով, որ «այս տվյալները միայն քաղաքացիական անձանց մասին են, ոչ թե մարտերի մասնակիցների»:

Նույն շարքից