Առողջապահություն 

Սիրիայում գրանցել է խոլերայից մահվան առաջին դեպքը

Նախնական թեստերը հաստատել են սիրիական Հալեպ քաղաքում խոլերայից մահացության առաջին դեպքը՝ ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամլո քարտուղար Քրիստիան Լինդմայերը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«ԱՀԿ-ն ստացել է տվյալներ Սիրիայում խոլերայի առկայության կասկածների վերաբերյալ։ Խոսքը 5-ամյա մահացած երեխայի մասին է։ Նախնական թեստերը, որոնք չեն երաշխավորում 100-տոկոսանոց արդյունք, ցույց են տվել վիրուսի առկայությունը։ Սակայն անհրաժեշտ են հետագա ստուգումներ։ Դա տեղի է ունեցել Հալեպում՝ Սիրիայի հյուսիսային մասում»,- ասել է նա։

Լինդմայերը հավելել է, որ ներկայումս Հալեպում աշխատում են մասնագետներ, ովքեր հետաքննում են վարակման պատճառներն ու հնարավոր հետևանքները։

Նույն շարքից