Իրավական 

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում էներգախնայոցության ծրագիր կիրականացվի

ՀՀ արդարադատության նախարարությունը Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագիր իրականացնելու հուշագիր կստորագրի:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նախարար Հովհաննես Մանուկյանը: Այդ ծրագրի արդյունքում բացի բազմանիշ դրամական խնայողությունից, տարեկան կխնայվի մոտ 7 Մվտ/ժ էներգիա, իսկ արտանետումները կնվազեն մեկ տոննայից ավելի:


Նախարարի գրառումը կապված է օրվա խորհրդի հետ. նոյեմբերի 11-ն Էներգախնայողության միջազգային օրն է: «Ընդհանուր առմամբ` համամիտ եմ այն տեսակետին, որ սոցիալական գովազդի ամենամեծ նվաճումը էներգիայի խնայողության կոչ անող հոլովակներն են, որոնց ազդեցությունը չափվում է խնայված էներգիայի քանակով: Ինձ համար մեծ կարևորություն է, որ անմասն չենք մնալու շրջակա միջավայրին առնչվող խնդիրներին լուծում տալուց»,-գրել է նախարարը:

Նույն շարքից