2015-ին Հայաստանի արդարադատության նախարարությունը ՀՀ քրեական օրենսգրքի նոր խմբագրությունը կմշակի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նրա խոսքով՝ նախատեսվում է մշակել նաեւ երեք այլ օրենսգրքերը՝ քրեադատավարական, քրեակատարողական եւ վարչական իրավախախտումների:
Հայեցակարգային փոփոխություններ կլինեն նաեւ նոտարիատի ինստիտուտին վերաբերող օրենսդրության մեջ: Նախատեսվում է մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարել, որոնք բխում են ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացված վճիռներից: