Ադրբեջանական օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռը խոցելու դեպքի առթիվ ԼՂՀ զինվորական դատախազությունը քրեական գործ կհարուցի: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ եւ ԼՂՀ դատախազությունը հանդես կգա հայտարարությամբ ու կներկայացնի քրեական գործի մանրամասները:
Ամենայն հավանականությամբ, քրեական գործը կհարուվի ԼՂՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով` սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: