Մշակույթ 

Կբացվի նկարիչ Սեդրակ Առաքելյանի աշխատանքների ցուցահանդեսը

Ս. թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի նկարիչ Սեդրակ Առաքելյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Կներկայացվեն արվեստագետի ստեղծագործական տարբեր շրջանների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, էտյուդներն ու էսքիզները:

Ցուցադրությունն ընդգրկում է շուրջ 150 աշխատանք` Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի պատմության թանգարանների, ինչպես նաև մասնավոր հավաքածուներից:

Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. դեկտեմբերի 30-ը:

 

Նույն շարքից