Իրավական 

Լուսակունք գյուղում ՃՏՊ-ի հետևանքով 21-ամյա երիտասարդ է մահացել

Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի գյուղամիջյան ճանապարհին նոյեմբերի 15-ին` ժամը 19.30-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ 2107»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ 2107»-ի վարորդը՝ 1991թ. ծնված  Հարություն Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Նույն շարքից