Իրավական 

Մալաթիայի ոստիկանները քաղաքացուհուն իր կամքին հակառակ պահել են հոգեբուժարանում և խոշտանգել

Քաղաքացի Ջուլետա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Երևանի Ավանի հոգեբուժական կլինիկայի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից իր կամքին հակառակ և բռնության գործադրմամբ ապօրինաբար տեղավորվել է հոգեբուժարան, որտեղ շուրջ մեկ ամիս ապօրինի պահվելու ընթացքում ենթարկվել է խոշտանգման, իսկ բուժանձնակազմն էլ իր նկատմամբ բռնություն է գործադրել:  

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայություն։ 

Քաղաքացի Ջուլետա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով, 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: 

Նույն շարքից