Մշակույթ 

Մայքլ Ջեքսոնը երրորդ անգամ անընդմեջ գլխավորել է ամենահարուստ հանգուցյալ աստղերի վարկանիշը. Forbes

Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը երրորդ անգամ անընդմեջ դարձել է Forbes-ի վարկածով ամենահարուստ հանգուցյալ աստղերի վարկանիշի առաջատարը, հաղորդում է Dailymail-ը:

Մայքլ Ջեքսոնի մահից 6 տարի անց նրա ձայնասկավառակների վաճառքն ու նրան նվիրված շոուները եկամուտներ են բերում։ Նշվում է, որ վերջին տարում Ջեքսոնի բրենդն աշխատել է 115 մլն դոլար։

Երկրորդ տեղում Էլվիս Փրեսլին է, ով մահացել է 1977 թվականին։ Վերջին մեկ տարում նա «աշխատել» է 55 մլն դոլար, որը հավաքվել է նրա սեփական թանգարանի տոմսերի վաճառքից։

Նույն շարքից