Համացանցում հայտնվել է երգչուհի Վերա Բրեժնեւայի և պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի գաղտնի հարսանեկան առաջին հոլովակը, հայտնում է Sputnik.ru-ն:
Այն ցուցադրվել է ուկրաինական ТСН հեռուստաալիքով։
Հոլովակում 33-ամյա Բրեժնեւան և 52-ամյա Մելաձեն միասին դուրս են գալիս Ֆորտե դեյ Մարմի քաղաքի քաղաքապետարանից, որտեղ նրանց ամուսնությունը գրանցել է քաղաքապետ Ումբերտո Բուրատին։
Նորահարսը ընտրել է սպիտակ ավանդական, մինչև հատակը ձգվող զգեստ, իսկ փեսացուն իր նախապատվությունը տվել է ջինսե տաբատին, սպիտակ վերնաշապիկին և կապույտ պիջակին։