Ռազմական 

Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբ պրովինցիայում լիկվիդացրել են շուրջ 60 գրոհայինի

analitik.am

Սիրիական զորքերը Իդլիբ քաղաքից հարավ ընկած իրենց գրաված շրջաններում հետապնդում են հանցավոր միավորումների: «Սուրիա ալ-Էն» պորտալի հաղորդմամբ՝ սիրիական բանակի մարտիկները երեքշաբթի Ջեբել-էզ-Զավիա լեռնային տարածքում հատուկ գործողություն են իրականացրել «Ջեյշ ալ-Ֆաթհ»-ից ահաբեկիչների դեմ, որի ընթացքում ոչնչացվել է 60 գրոհային, գնդացիրներով շարքից հանվել 12 ամենագնաց:

Համա նահանգի Էլ-Լաթմանում 3 օր տևած բախումների արդյունքում ոչնչացվել են տասնյակ վարձկաններ, որոնք կռվել են «Ջունդ ալ-Աքսա» ծայրահեղական խմբավորման կազմում: Պորտալի տեղեկացմամբ՝ նրանց թվում են 2 դաշտային հրամանատար՝ Մուհամմեդ աս-Սալեմը և Մուհամմեդ ար-Ռաշիդը: Սիրիական ավիացիան այդ քաղաքում հարվածել է ահաբեկիչների շտաբի և զենքի պահեստի ուղղությամբ:

«Ալ-Ահբար» թերթի հաղորդմամբ՝ վերջին օրերին թուրքական սահմանից Իդլիբ են անցել ասիական երկրներից վարձկանների մեծ խմբեր, որոնք ընդգրկվել են «Ջեբհաթ ան-Նուսրա», «Ահրար աշ-Շամ» և «Ջեյշ սուննա» խմբավորումներում:

Նույն շարքից