Ռազմական 

ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Արեւելյան Եվրոպայում

analitik.am

ՆԱՏՕ-ի անդամ-պետությունները քննարկում են Ռուսաստանի հետ սահմանակից երկրներում զորքերի թիվն ավելացնելու հնարավորությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին:

Դիվանագետների կարծիքով, սա Մոսկվայի կողմից ագրեսիան նվազեցնելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի նոր ջանքերի մի մասն է:

Ծրագրերից մեկի համաձայն, Դաշինքը զինված գումարտակ կունենա Լեհաստանում եւ Մերձբալթյան բոլոր երկրներում, յուրաքանչյուր ստորաբաժանման մեջ՝ 800 մինչեւ 1.000 զինվոր:

Չնայած ԱՄՆ-ն եւ Դաշինքի մյուս անդամները սատարում են այս գաղափարը, Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքը միանշանակ չէ: Այստեղ ասում են, որ չեն ցանկանում Մոսկվային մշտական թշնամի համարել:

Նույն շարքից