Իրավական 

Երևանում մահվան ելքով ՃՏՊ-ները նվազել են. Արսեն Արշակյան

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Երևանում նախորդ տարվա 10 ամիսների համեմատ, ինչպես նաև 2008թ.-ի համեմատ նվազել է: Այս մասին այսօր կայացած ասուլիսին տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:

Ներկայացնելով 2014 թ.-ի տասը ամիսներին Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության կատարած աշխատանքները՝ նա տեղեկացրեց, որ տասը ամիսների ընթացքում Երևանում արձանագրվել է 1137 ՃՏՊ, նախորդ տարվա համեմատ մահվան ելքով վթարների թիվը նվազել է մեկով:

«Վիրավորների քանակն է ավելացել: Այսօր անկախ մարմնական վնասվածքից, քաղաքացու ինքնազգացողության վատ լինելու պատճառով դիմում են բժիշկների օգնությանը, և դա մեզ մոտ հաշվառվում է որպես վթարից վիրավորված»,– նշեց նա:

Ինչ վերաբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներին, որ Հայաստանը Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցնում մահվան ելքով ՃՏՊ-ների քանակով, Արսեն Արշակյանն ասաց՝ ՃՈ-ն հաշվարկները կատարվում են ծանուցման եղանակով: Վերջին 10 տարիների ընթացքում ամենաշատ մահվան ելքով պատահարներ գրանցվել են 2008 թվին:

«Մեզ մոտ նվազում է գրանցվում, մենք հստակ հաշվարկ ենք իրականացնում ծանուցման գործակցով: Մեզ մոտ ակնհայտորեն նվազում է գրանցվել, 2013-ին 316 մահ է գրանցվել, 2008-ին՝ 407: Մեր ազգաբնակչության գիտակցությունը բարձրացել է»,- ասաց նա:

Վերջինս նաև նկատեց, որ տեսախցիկների արդյունքն ակնհայտորեն երևում է: Որտեղ տեղադրում են տեսանկարահանող 
սարքեր, մեկ ամսվա կտրվածքով 20-30-ով նվազում է դեպքերի թիվը: Եվ ազնիվ չի լինի արագաչափերի գրանցած արդյունքը չգրանցել:

Ոստիկանության փոխգնդապետի խոսքով՝ ՃՏՊ-ների հիմնական պատճառները արագության գերազանցումն է և ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելը։

Նույն շարքից