Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Գիորգոբա»՝ Սուրբ Գեորգիի օրվա կապակցությամբ, ներում է շնորհել 121 դատապարտյալի, հայտնել է Դատապարտյալների համաներման հարցով պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն, փոխանցում է newsgeorgia.ru-ն։
Համաձայն նախագահի որոշման՝ մինչ օրվա վերջ բանտերը կլքի 93 դատապարտյալ, 28 կալանավորի մեղադրանք մեղմացվել է։
Կորիձեի խոսքով՝ համաներումը վերաբերել է միայն մեկ ծանր հանցանք գործած կալանավորի, ում ժամկետը կրճատվել է 2 անգամ։ Համաներվածների թվում կա 3 կին և 3 անչափահաս։