Իրավական 

ՄԻԵԴ-ն ընթացք է տվել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի բողոքներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընթացք է տվել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի բողոքներին, հայտնում է «Վեդոմոստին»:

Առաջին հայցը վերաբերում է Ռուսաստանի կազմից Ղրիմի դուրս գալուն և Ռուսաստանին դրա միանալուն, ինչպես նաև դրանից հետո Ուկրաինայի արևելյան շրջաններում անջատողականների գործողություններին։

Ուկրաինան մասնավորապես բողոք էր ներկայացրել, որ 2014-ի մարտից սեպտեմբերի ընթացքում Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետևանքով Ուկրաինայում տուժել ու զոհվել են զինվորականներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, քաղաքացիական անձինք, ինչը Ուկրաինայի Արևելքում Ռուսաստանի ցուցաբերած աջակցության հետևանք է:

Կիևը պնդում է նաև, որ Ղրիմի նոր իշխանությունները ճնշում են Ղրիմի թաթարներին, որոնք Ուկրաինայի քաղաքացիներ են եղել: Ուկրաինան բողոքել է նաև Ղրիմում ուկրաինական բիզնեսների յուրացումից: Ըստ Ուկրաինայի՝ Ռուսաստանը եվրոպական 11 կոնվենցիա է խախտել: Այժմ Ռուսաստանին առաջարկվել է իր դիրքորոշումը հայտնել այս բողոքների առնչությամբ:

Դրանից բացի, ըստ աղբյուրի, վերջին մի քանի ամիսներին Ստրասբուրգի դատարանը Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներից առանձին մոտ 160 մասնավոր բողոք է ստացել՝ կրկին կապված վերջին զարգացումների հետ:

Նույն շարքից