Իրավական 

Տասնյակ հազարավոր վարորդներ կազատվեն տուգանքների վճարումից

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց նախագծերի փաթեթ, որով անվավեր են ճանաչվում ճանապարհային ոստիկանության կողմից կազմված տասնյակ հազարավոր քաղաքացիների վարչական տուգանքները:   ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ այն քաղաքացիները, որոնք պատշաճ չեն ծանուցվել իրենց վարչական տուգանքի վերաբերյալ, չեն պարտավորվում վճարել տուգանքը:


Պատասխանելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին՝ Մանուկյանն ընդգծեց, որ տուգանքների վճարումից կազատվեն տասնյակ հազարավոր քաղաքացիներ, իսկ տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 2 միլիարդ դրամ:

Նույն շարքից