Իրավական 

Կիևում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել

 Ի նշան ադրբեջանցի քաղբանտարկյալների նկատմամբ համերաշխության` Կիևում մարդու իրավունքների հարցերով զբաղվող նորվեգական «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմաց:


Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը: Մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են ադրբեջանցի քաղբանտարկյալների լուսանկարները, ոմանք էլ հագել են նրանց նկարներով վերնաշապիկներ:


Ավելի վաղ նույն հիմնադրամը նմանօրինակ բողոքի ակցիա էր կազմակերպել նաև ուկրաինական Չերնիգով քաղաքում:

Նույն շարքից