Ռազմական 

Իրաքի կառավարական ուժերը ազատագրել են ԻՊ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող գրեթե բոլոր նավթահորերը

analitik.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները կարողացել են ԴԱԻՇ-ից ազատագրել երկրի գրեթե բոլոր նավթահանքերը, սակայն նախկինում նավթահանքերի շահագործումից ԴԱԻՇ-ի ստացած եկամուտները նախկինի նման հաշվվում են միլիարդավոր դոլարներով։

Այդ մասին հայտարարել է Իրաքի նավթարդյունաբերության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ասեմ Ջիհադը։ Նրա խոսքերով՝ իրաքյան բանակն ու անվտանգության ուժերին հաջողվել է ԴԱԻՇ-ին դուրս մղել Սալահ էդ Դին նահանգից, և որ ներկայումս ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ մնում է Նայնավա նահանգում գտնվող նավթահանքերի մի մասը։

Ջիհադն ընդգծել է, որ ԴԱԻՇ-ն ի վիճակի չէ շահագործել դրանք, քանի որ դա պահանջում է տեխնիկական փորձ։ Դրա հետ մեկտեղ նա խոստովանել է, որ ավելի վաղ ԴԱԻՇ-ը կարողացել է գրավել բավական խոշոր նավթահանքեր։ Ջիհադը հավելել է, որ իրենք ստույգ թվեր չեն կարող ներկայացնել, սակայն նավթի գողությամբ պատճառվել են միլիարդավոր դոլարների վնասներ։

Նույն շարքից