Ռազմական 

Սիրիայում ԴԱԻՇ-ի «հատուկ ծառայության» ջոկատը հանձնվել է սիրիական բանակին

analitik.am

ԴԱԻՇ-ի «հատուկ ծառայության» ջոկատը կառավարական բանակին գերի է հանձնվել սիրիական Կունեյտրա նահանգում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով աղբյուրին՝ Սիրիայի ռազմական հետախուզությանը:

«Կունեյտրա նահանգում հաջող իրականացված հատուկ գործողության ընթացքում կառավարական բանակին գերի է հանձնվել ԴԱԻՇ-ի «հատուկ ծառայության» մի ամբողջ ջոկատ: Հան-Արնաբի բնակավայրի մոտ, դաժան մարտերի ընթացքում ավելի քան 50 ահաբեկիչ շրջափակվել է, և իրենց հրամանատար Մուջահիդ իբն Զարի մահից հետո զենքը վայր է դրել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նույն շարքից