Իրավական 

Հատուկ քննչական ծառայողները լավ աշխատանքի համար այսուհետև պարգևատրումներ կստանան Գլխավոր դատախազությունից

analitik.am

 Հատուկ քննչական ծառայության յուրաքանչյուր քննիչ  գործի հաջող ավարտի և արդյունավետ քննություն անցկացնելու համար այսուհետև  առանձին պարգևատրում կստանա Գլխավոր դատախազության կողմից:


Այս մասին ՀՔԾ տոնական միջաառման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա ընդգծեց, որ Հատուկ քննչական ծառայողների մոտ որքան  մեծ է պատասխանատվությունը, նույնչափ և պետք է լինի նրանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը: «Անհերքելի փաստ է, որ որևէ մեկը չէր ուզենա, որպեսզի իր կամ իր որդու ճակատագիրը որոշեր անգրագետ, կոռումպացված որևէ քննիչ կամ իրավապահ: Հատուկ քննչական ծառայողի աշխատանքի արդյունավետությունն է հանգեցնելու, որ պետական համակարգում դադարեցվի կոռուպցիան: Դա մեր պլան-մինիմումն է:  Հատուկ քննչական ծառայությունն իր ինքնուրույնությանը զուգահեռ պետք է պատասխանատու լինի և պատվով իրականացնի իրեն վստահված առաքելությունը»,-  ասաց գլխավոր դատախազը:

 

Գևորդ Կոստանյանը նկատեց, որ ՀՔԾ քննիչի ցանկացած սխալ վտանգավոր է ոչ միայն համակարգի, այլև յուրաքանչյուրի համար անհատապես և խորհուրդ տվեց, որ խուսափեն սխալներից ու թերացումներից: «Անժխտելի է, որ հատուկ քննչական ծառայողի նկատմամաբ պահանջներն ավելի խիստ են: Դա պայմանավորված է նաև ՀՔԾ-ի գործառույթի կարևորությամբ և դրա հետևանքների ազդեցությամբ: ցանկացած աշխատանքում սխալներ և թերացումներ լինում են, բայց հատուկ քննչական ծառայողի սխալը վտանգավոր է մեզ համար, բոլորիս համար: Դրա համար ծառայության առաքելությունն է այդ սխալները հասցնել նվազագույնի»,- ասաց նա:

Նույն շարքից