Իրավական 

Շվեյցարիայում ալկոհոլի վաճառքը կդադարեցվի երեկոյան ժամը 22-ից մինչև 6-ը

Շվեյցարիայի պետական խորհուրդն ուսումնասիրում է ալկոհոլի վաճառքի արգելման վերաբերյալ նախագիծը: Ինչպես հաղորդում են  միջազգային լրատվամիջոցները, համաձայն նախագծի՝ կդադարեցվի ալկոհոլի վաճառքը երեկոյան 22-ից մինչև առավոտյան 6-ը: Նման որոշման նպատակն է` պաշտպանել երիտասարդ սերունդը: Դրանով կսահմանափակվի երիտասարդների հասանելիությունը ալկոհոլին:


Որոշումը չի վերաբերվի ռեստորաններին: Այն ուղղված է մթերային խանութներին, որտեղ ալկոհոլն ավելի էժան է ռետորանների համեմատ: Խանութներից գնված ալկոհոլն օգտագորվում է հանրային վայրերում, ինչը որոշակի խնդիրների պատճառ է դառնում:


Նախատեսվում է ալկոհլի վաճառքը երեկոյան արգելել նաև զբոսաշրջային Բերնս Օբելենդ տարածաշրջանում:

Նույն շարքից