Al Jazeera-ն հայտնում է, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործով նոր դատավճիռ է կայացվել. նա անմեղ է ճանաչվել ցուցարարների սպանության գործով:
86-ամյա Մուբարաքն իր նախկին յոթ ոստիկանապետերի հետ մեղադրվում էր 2011-ի հեղափոխության ժամանակ հարյուրավոր մարդկանց սպանելու համար: Ոստիկանապետերից հինգն արդարացվել են:
Մուբարաքն արդարացվել է նաև Իսրայելին գազ վաճառելու գործով:
Նա դատարան էր ժամանել հիվանդանոցային շարժական մահճակալին գամված:
Մուբարաքը, սակայն, ազատ չի արձակվի, քանի որ եռամյա ազատազրկում է կրում մեկ այլ կոռուպցիոն գործով: Զուգահեռ ընթանում է նաև նրա ու նրա որդու և կոռուպցիոն մեկ այլ գործով դատավարություն: