Դեկտեմբերի 3-ին` ժամը 19.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը` ժամը 20.30-ին, ոստիկանություն է ներկայացել 20-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ինքն է կատարել նշված վրաերթը` վարելով «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը ևս բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: