Իրավական 

Լիտվայում բելառուսական լրտեսական ցանց են բացահայտել

Լիտվայում բելառուսական լրտեսական ցանց են բացահայտել: Այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտուրաս Պաուլաուսկասը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Delfi-ին:

 

«Կարծում եմ՝մեր հակահետախուզությունը լուրջ հարված է հասցրել բելառուսական հետախուզության կողմից ստեղծվող լրտեսական ցանցին: Նրանք մեր քաղաքացիների մեջ փնտրում են մարդկանց, որոնք պատրաստ են աշխատել նրանց համար, վաճառել Լիտվայի Հանրապետության գաղտնիքները: Մեր հակահետախույզները երկարատև և ծանր աշխատանքի հետևանքով բացահայտել են այդ ցանցը»,- հայտարարել է Պաուլաուսկասը:

 

Նա հստակեցրել է, որ դա ինքնուրույն բելառուսական հետախուզություն է:

 

«Անկասկած, նրանք սերտ հարաբերությունն ունեն և տեղեկություններ են փոխանակում ռուս հետախույզների հետ»,- հավելել է Պաուլաուսկասը:

Նույն շարքից