Իրավական 

Փաստաբանների պալատն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը կխորացնեն համագործակցությունը

 Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի անձնակազմի անդամներին` ռեկտոր Ժան Ժակ Մոնտուայի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորման» կողմից սահմանված կրթաթոշակների տրամադրման միջոցով հետաքրքրություն առաջացնել ուսանողների շրջանում փաստաբանության հանդեպ: Այս ուսանողների ներուժը հետագայում հնարավոր կլինի օգտագործել հայ-ֆրանսիական փաստաբանական կապերի ամրապնդման և հետագա զարգացման համար:

 

Այդ նպատակով փաստաբանական դպրոցում տեղի է ունեցել «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորման» կողմից սահմանված կրթաթոշակի համար նախատեսված մրցույթի երկրորդ փուլը, որը 12 ուսանողներից հաղթահարել են 10-ը: Մրցույթում հաղթողների ընտրության չափորոշիչներն են եղել ֆրանսերեն լեզվի տիրապետումը և փաստաբան դառնալու մոտիվացիան: Մրցույթում ընտրված ուսանողներից յուրաքանչյուրը կստանա 500-ական եվրո գումար: Կրթաթոշակը «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորմանը» տրամադրել է ֆրասահայ բարերար, փաստաբան Ռայմոնդ Եզեգելյանը: 

 

Ողջունելով հյուրերին` Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է. «Առիթունեցել եմ շփվել ֆրանսիական համալսարանի ուսանողների մասնագիտականորակների հետ և տպավորված եմ նրանց գիտելիքներով: Նախկինում լավհամագործակցություն ենք ունեցել Ձեր բուհի իրավաբանական ֆակուլտետի դեկանԳրիգոր Բադիրյանի հետ և այժմ էլ ուրախ ենք համագործակցությունը շարունակելուհամար»,-հայտնել է Արա Զոհրաբյանը: Շարունակելով ներկայացնել Փաստաբանների պալատը և Փաստաբանական դպրոցը՝ պալատի նախագահը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես կարող է իրավաբանը դառնալ

փաստաբան: «Խնդիր ենք դրել բարձրացնել փաստաբաններիմասնագիտական որակները և այսօր պետք է արձանագրել, որ իրավաբանների մեծհոսք կա դեպի փաստաբանական դպրոց»,-նշել է Փաստաբանների պալատի նախագահը:

Այնուհետև Արա Զոհրաբյանը հանդիպել է «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորման» կողմից սահմանված կրթաթոշակի առաջին փուլը հաղթահարած Հայաստանում ֆրանսիական համալսարանի 12 ուսանողներին:

 

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև, որ Հայաստանում Փաստաբանական դպրոցի ստեղծման հիմքում ներդրվել է Փարիզի փաստաբանական դպրոցի մոդելը: Փարիզի փաստաբանական դպրոցի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, տարեկան երկու փաստաբաններ ուսումնառություն են ստանում Փարիզում:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան հայտնել է, որ հարգանքով է վերաբերվում այն կառույցներին, որոնք իրականացնում են արդարադատություն կամ օժանդակում են արդարադատությանը: «Երկար տարիներ է, ինչ Հայաստանում ֆրանսիական համալսարանը կադրեր է պատրաստում իրավաբանության ոլորտում և հուսով եմ, որ այդ կադրերից շատերը կմիանան Հայաստանի փաստաբանական համայնքին: Մեզ համար արժեք են այն փաստաբանները, ովքեր ֆրանկոֆոն են: Սա իր հերթին կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացմանը փաստաբանության ոլորտում: Ուրախ եմ, որ հաջողություններ ենք գրանցում և կարծում եմ, որ հետագայում ֆրանկոֆոն փաստաբանները կկարողանան իրենց մասնագիտական կարողությունները ծառայեցնել Հայաստանում ֆրանսիական բիզնես միջավայրում»,- նշել է Մոնտուան:

 

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուային և բուհի ուսանողներին ընդունել է նաև ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ով ներկայացրել է փաստաբանական դպրոցում դասավանդվող առարկաների մեթոդը, դպրոցի բացումից ի վեր իրականացված գործընթացները և վիճակագրությունը կապված դպրոցի ընդունելության և փաստաբանական դպրոցի նկատմամբ բարձրացած հետաքրքության մասին շնորհանդեսը և պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք հիմնականում կապված են եղել ուսումնական պրոցեսի հետ:

Նույն շարքից