N զորամասի պահակակետից քիչ հեռու 2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, հայտնաբերվել է հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Պերճի Մարգարյանը` կրծքավանդակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Վերջինս զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև մատնադրոշմային, դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար: