Իրավական 

Նոր բարքեր ՀՀ քննչական կոմիտեում

«Զզվացրեցիք արդեն, մինչև չստորագրես դուրս չես գա այստեղից»,- գոռաց Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի   քննիչ Արմեն Մարտունի Հայրապետյանը, շրխկոցով փակեց առանձնասենյակի դուռը և հրեց գործով վկա Սուսաննա Դավթյանին:


Ըստ Սուսաննա Դավթյանի՝ գործի մանրամասները հետևյալն են. Առերես հարցաքննության ժամանակ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, նա տառապում է Կլաուստրաֆոբիայով (վախ փակ տարածությունից)  և ալերգիկ է, որի մասին դեռևս առաջին հարցաքննության ժամանակ հայտնել է վարույթն իրականացնող քննիչին: Կան նաև համապատասխան բժշկական փաստաթղթեր: 03.12.2014 թ-ին Սուսաննա Դավթյանի (ի դեպ վերջինս բողոքողն է) և Սաթենիկ Ղազարյանի (վերջինիս Սուսաննան և իր ընկերուհին մեղադրում են գողության մեջ) միջև տեղի ունեցած առերեսումը տևել է երկար, Սուսաննա Դավթյանի ինքնազգացողությունը վատացել է,արձանագրության թերթերի մեծ մասը ստորագրելուց հետո փորձել է դուրս գալ առանձնասենյակից, որը դուր չի եկել քննիչին, և վերջինս փակել է առանձնասենյակի դուռը, խոչընդոտել Սուսաննա Դավթյանի  ազատ տեղաշարժվելու իրավունքը, գործադրել է բռնություն, ինչի  հետևանքով առաջացած քաշքշուկի ժամանակ պատռվել է առերես հարցաքննության արձանագրությունը, թե ինչպես է այն պատռվել Սուսաննան չի հիշում, քանի որ վերը նշված հիվանդությունների սրացման ժամանակ անձը պահի տակ դառնում է ոչ ադեկվատ:


Ինչևէ, ի՞նչն է զարմանալի, նախկինում, երբ ՀՀ Քնիչները գտնվում էին ՀՀ Ոստիկանության ենթակայության ներքո,ապա նման դեպքերում,երբ քննչական գործողության մասնակիցը հրաժարվում էր ստորագրել արձանագրությունը,ապա    ՀՀ ՔրԴատՕրի  29-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն այդ մասին ուղղակի կազմվում էր  արձանագրություն և կցվում քրեական գործին, իսկ նորաստեղծ Քննչական կոմիտեում ինչպես պարզվում է օրենքի այդ կետը չի գործում: Սակայն նորաստեղծ Քննչական կոմիտեում կա մի «բարեփոխում», որը  կարող էինք դրական գնահատել , եթե ենթատեքստ չունենար: Խոսքը վերաբերում է մամուլի հետ արագ արձագանքով աշխատելուն և ամեն գնով իր թիմակցին պաշտպանելուն: 


Հստակ հասկանալով, որ Սուսաննա Դավթյանը բողոքելու է,և գիտակցելով հանրությանը վաղուց հայտնի մի դրույթ , որ լավագույն պաշտպանությունը  հարձակումն է, ՀՀ Քննչական կոմիտեն անցնում է հարձակման՝ տեղում հարուցում է քրեական գործ ՔրՕրի 332 հոդվածի հատկանիշներով  Սուսաննա Դավթյանի նկատմամբ (Քննության բնականոն ընթացքը խոչընդոտել) և այս «առավել ծանր,հանրության համար վտանգավոր,աղաղակող հանցագործության» մասին տեղում հրապարակում է մամուլում:


Եթե լավագույն պաշտպանությունը  հարձակումն է, ապա հարձակման դեմ լավագույն պաշտպանությունը հակահարձակումն է, և այս համատեքստում Սուսաննա Դավթյանը որոշել է  անցնել հակահարձակման: Նա դիմել է իր պաշտպանությունն  իրականացնելու համար «Ալգա» իրավաբանական ընկերություն:

 


Մեզ  նաև հայտնի դարձավ,որ Սուսաննա Դավթյանը արդեն իսկ այս դեպքի հետ կապված բողոքներ  է հղել  ՀՀ Նախագահին, ՀՀ Գլխավոր Դատախազին, ՀՀ Քննչական Կոմիտեի Նախագահին,ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:


Այս «Ճակատամարտի» հետագա ընթացքի մասին մենք կտեղեկացնենք մեր ընթերցողներին:  

Նույն շարքից